Քիմիա

7,8- րդ  դաս-ում անցածի կրկնողություն՝ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և օրգանական  նյութեր: Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները և տեսակները՝  միացման,  քայքայման,  տեղակալման, փոխանակման, օքսիդավերականգնման, կատալիտիկ: Քիմիական տարրերի պարբերական  օրենքը և  համակարգը: Ատոմի  բաղադրությունը  և  էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը: Հարաբերական  ատոմային  զանգված՝ Ar: Ատոմի  հատկությունները՝ ատոմի շառավիղ`r,  իոնացման  էներգիա`I, էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան: Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը: Քիմիական  բանաձև, հարաբերական մոլեկուլային զանգված~Mr, նյութաքանակ՝ n մոլ, մոլային  զանգված` M,  մոլային  ծավալ`Vm: Նյութի  կառուցվածք: Քիմիական  կապի  տեսակները:

Գործնական աշխատանք 2. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>

Առաջադրանք 1. Նյութերը  դասակարգել, անվանել, գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

Առաջադրանք 2. Ընտրեք կենցաղում կամ շրջապատում  10 նյութ, գրեք  դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

ջուր H2O
սեղանի աղ NaCl
Օդ O2
Երկաթ Fe
Ալյումին Al
պղինձ Cu
Շագարավազ C12H22O11
պլաստմասա C2H4
Ապակի SiO2
փայտ

  • Ինչպիսի՞ տարրերից  են  կազմված  նյութը,  ատոմների  քանակը
  • Հաշվեք հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝Mr
  • Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝w, զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:
This entry was posted in Քիմիա 9. Bookmark the permalink.

Leave a comment